National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
27.09.2022
Հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մի շարք փոփոխություններ
1 / 3

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Կառավարության կողմից արդեն իսկ ընդունված որոշման համար կապահովվի նման որոշում ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող հստակ նորմի առկայությունը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ սահմանված լրավճար վճարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում:

Ըստ փոխնախարարի` բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել «հարկադիր աշխատանք» եւ «պարտադիր աշխատանք» եզրույթները, ինչպես նաեւ «պարտադիր կամ հարկադիր» աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:

Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am